ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

«Ի գործ, պարոն Սիրո»

«Ի գործ, պարոն Սիրո»
11.10.2025 | 13:18

Հայաստանի Գլխավոր հարկադիր կատարող պարոն Սիրոն (Սիրո Ամիրխանյան) առերևույթ`ֆիզիոգնոմիկայի տեսանկյունից, վատ մարդ չէ: Ժպտերես է, միգուցե` բարի: Կարևորը` բանան ներմուծող և գողական չէ: Նույնիսկ` կուսակցություն չունի: Այնուամենայնիվ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նրա տեղը չէ: Գիտեք ինչու՞: Որովհետև, Հարկադիրում աշխատող պայմանական թորոսյանարմենները պարոն Սիրոյին չեն սիրում և չեն հարգում: Մի կողմ դնենք չսիրելու հանգամանքը: Պարոն Սիրոյին վերջիններս պարտավոր չեն սիրել: Մնաց` հարգելը:

Աշխատանքային հարաբերություններում հարգանքը շատ դրսևորումներ ունի: Դրանցից ամենակարևորը` աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելն է: Իսկ ինչպե՞ս են իրենց աշխատանքային պարտականությունները կատարում Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները: Ֆեյսբուքում խաղեր են խաղում և գովազդում, օրինակ` Աշտարակում գտնվող, իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց սեփականության իրավունքով պատկանող խանութը: Դա էլ մի կողմ: Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները չեն տիրապետում ոլորտի օրենքներին, չգիտեն, թե ինչ է նշանակում վարույթ և վարույթի մասնակից: Ավելին` Հարկադիրի ամենաբարձր պաշտոնյաները` պայմանական գինոսյանռաֆայելները, ոչ միայն չեն կարողանում օգտվել վարչական դատարանի կայքից, այլև չգիտեն դրա գոյության մասին: Անգրագիտության և ամենաթողության դրսևորումների այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Դա նշանակում է, որ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները չեն սիրում իրենց աշխատանքը, աշխատում են իմիջիայլոց, հետևաբար` չեն հարգում իրենց ղեկավար պարոն Սիրոյին:

Լավ, այդ դեպքում ո՞րն է ելքը: Կարծում եմ` խնդիրը պարոն Սիրոյի մեջ է: Նա պետք է հնարավորինս արագ ձերբազատվի ժպտերեսությունից, միգուցե` բարությունից, և «մաքրի» Հարկադիրը, քանզի, այսպես շարունակվելու դեպքում, Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները հենց իրենք կսկսեն բանան ներկրել, գողական դառնալ, միգուցե` կուսակցություններ հիմնել: Իսկ, թե ինչով է դա ավարտվում, բոլորս գիտենք:

Եվ, ուրեմն, ի գործ, պարոն Սիրո:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ